Ֆորբս. Քայլի Ջեներն ամենաերիտասարդ միլիարդատերն է
Ամերիկացի ձեռնարկատեր, մոդել և ռեալթի-շոուի աստղ Քայլի Ջեները «Ֆորբսի» վարկածով երկրորդ անգամ դարձել է ամենաերիտասարդ միլիարդատերը։
Ռիա նովոստին գրում է, որ Ջեներն առաջին անգամ հայտնվել էր ցուցակում 2019 թվականի մարտին, իսկ հետո ամրապնդել է իր դիրքերը, երբ նոյեմբերին համաձայնվել էր վաճառել իր կոսմետիկայի բրենդի 51 տոկոսը 600 միլիոն դոլարով։ Այդ գործարքի շնորհիվ, որն ավարտվել էր այա տարվա հունվարին, 22-ամյա Ջենների բիզնեսն արժե 1,2 միլիարդ դոլար։
Ի տարբերություն այլ հարուստ մարդկանց, նա իր կարողությունն ինքն է վաստակել։ Ամեն ինչ սկսվել էր 2014 թվականին, երբ նա թողարկել էր իր կոսմետիկան։
Նրան հաջողվել է գերազանցել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին (նա այդ կարգավիճակը ստացել էր 23 տարեկանում), նաև դառնալ 30 տարեկանից ցածր տաս միլիարդատերերից մեկը:
Ի դեպ, նրանցից յոթը ժառանգներ են։ Միայն նրանցից երկուսը, ինչպես Քայլի Ջեները, իրենք են իրենց սեփական բիզնեսը սկսել, բայց նրանք 29 տարեկան են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան