Ինքնամեկուսացման ռեժիմը մի քանի անգամ խախտող անձինք կտեղափոխվեն պարտադիր մեկուսացման վայր
«Հայ մասնագետների կողմից մշակված «Կովիդ 19-Արմենիա» ծրագիրը 40 հազար բեռնում է ապահովել, որի ընթացքում 240 հազար անգամ քաղաքացի հարցումներով թեստավորվել է: Նրանցից 1500 հոգի հայտնվել է կարմիր՝ վտանգավոր գոտում: Այսօր Կառավարության մամուլի սրահում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։
Նա նշեց, որ հարցազրույցի ընթացքում առանձնացվել են 31 հոգի, որից 12-ը թեստավորվել են: «8-ի մոտ բացասական է եղել արդյունքը, իսկ 4-ի մոտ դրական, մյուսների արդյունքներին սպասում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ հավելվածի ներբեռնումը պարտադիր չէ, այլ՝ կամավորական սկզբունքով:
Կարճ հաղորդագրության միջոցով եթե հայտնաբերվում են ախտանիշներ, ապա այդ նյութերն ուղարկվում են առողջապահության նախարարություն: Բժիշկների զրույցի արդյունքում եթե պարզվի, որ թեստավորման կարիք կա, ապա անձն ենթարկվում է թեստավորման:
Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունում հավաքվում է համակարգչային ծրագրի կարմիր՝ վտանգավորության գոտում գտնված անձանց տվյալները:
Տեղեկացնելով, որ հեռախոսների միջոցով տվյալների հավաքագրման նպատակը վիրուսի տարածելը կանխելն է՝ բանախոսը հայտարարեց.
«Հեռախոսային տեղորոշումներով հիմնականում պարզում են հիվանդի հետ շփվածների շրջանակը: Այս առումով մեր կողմից պահանջվում և ստացվում է հիվանդի հետ շփված անձանց վերաբերյալ տվյալներ: Տվյալները հավաքագրվում և մշակվում են Ekeng կազմակերպության սերվերում, որոնք հասանելի են միայն այդ համակարգով աշխատող անձանց համար: Այդ կարճ ցուցակը համադրվում է բժիշկների կողմից հարցազրույցով կազմված անձանց հետ և այդ կարճ մասով կազմակերպվում է հարցազրուց։ Եւ այն անձինք, որոնք ունեցել են շփում հիվանդի հետ, այդ մարդիկ ևս ինքնամեկուսացում են»:
Նա նաև ասաց, որ իրենք համակարգի միջոցով ինքնամեկուսացված անձին ուղարկում են հաղորդագրություն նրա առողջական վիճակի մասին:
«Քաղաքացին հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում է և պատասխանում է, որից հետո ինքնալուսանկարվում է, որպեսզի մենք համոզվեք, որ դա հենց ինքնամեկուսացված անձն է: Այդ ընթացքում տեղեկատվություն է հավաքվում նրանց գտնվելու վայրի մասին, որտեղից մենք համոզվում ենք, որ նրանք չեն լքել ինքնամեկուսացման վայրը»,- նշեց խորհրդականը և հավելեց, որ կարճ հաղորդագրություններն օրվա ընթացքում մի քանի անգամ են ուղարկվում, տարբեր պարբերականությամբ և վերահսկվում է ինքնամեկուսացվածի գտնվելու վայրը:
Ըստ Բագրատ Բադալյանի, եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ համակարգն այդ հաղորդագրությունը անմիջապես փոխանցում է ոստիկանությանը:
«Այնպես չէ, որ բոլորը նստած հետևում են, թե ով ուր գնաց, այլ երբ լքում են ինքնամեկուսացման վայրն՝ այդ հաղորդագրությունը ավտոմատ գնում է ոստիկանություն: Այդ ժամանակ հատուկ խումբը գնում է տվյալ վայր: Եթե անձը լքել է այն, ապա նա ենթարկվում են վարչական տույժի, եթե այն մի քանի անգամ կրկնվի, տվյալ քաղաքացուն կտեղափոխեն մեկուսացման վայր, այլ ոչ թե կթողնեն ինքնամեկուսացման մեջ»,- հայտնեց խորհրդականը։
Բագրատ Բադալյանը վերջում հավելեց, որ կարանտինի ավարտից հետո հավաքագրված բոլոր տվյալներն կոչնչացվեն՝ նաև մեխանիկական եղանակով և այդ պրոցեսին կհրավիրվեն նաև պատգամավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները