Տնտեսություն 13:55 08/04/2020 Հայաստան

Բարդություններ կան շնչառական համակարգեր գնելու և ներմուծելու հարցում. Արշակյան

«Այս տարի շուրջ 930 մլն դրամ ունենք դրամաշնորհային ծրագրերի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ դա հնարավորություն կտա տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին, որպեսզի նրանք կարողնանան ներդրումներ կատարել որոշ պրոդուկտների նախագծման և դրանց վաճառքների ուղղությամբ. «Այս ուղղությամբ դրամաշնորհները, կարծում եմ, լավագույն գործիքներ են։ Եվ այն ընկերությունները, որոնք այս պայմաններում որոշակի դժվարություններ ունեն, կարող են դիմել դրամաշնորհային ծրագրերին, և պարապուրդի մեջ գտնվող ինժեներները կկարողանան լծվել պրոդուկտների արտադրությանն ու ձեռքբերմանը»։

Հարցին՝ ծրագրավորման ոլորտից բացի, ավանդական ինժեներական ոլորտի ընկերությունների համար հայտարարվելո՞ւ են դրամաշնորհներ, և ի՞նչ ներուժ ունի Հայաստանն օրինակ՝ ռոբոտ բուժքույր ստեղծելու համար, Արշակյանը պատասխանեց՝ ծրագրավորողը նույնպես ինժեներ է, բայց  դրամաշնորհները բոլոր ինժեներների համար են.

«Մենք նախորդ դրամաշնորհների շրջանակներում ընդգրկել էինք ռոբոտաշինական ընկերություն, որի ստեղծած ռոբոտը կլինիկաներում սպասարկում է երեխաներին։ Գիտեմ, որ հրաշալի արդյունքների է հասնում այդ ընկերությունը, և երեխաները միայն այդ ռոբոտի համար գնում են և առանց վախենալու իրենց բժիշկների հետ շփվում։ Մենք այստեղ բաժանում չենք դնում, և թե ծրագրավորմամբ զբաղվող ինժեներները, թե ճշգրիտ մեխանիկայով համակարգեր նախագծող ինժեներական ընկերությունները կարողանալու են դիմել և ստանալ դրամաշնորհ»։

Հարցին, թե քանի՞ անսարք շնչառական սարք է գույքագրվել նախարարության կողմից, դրանցից քանի՞սն են վերանորոգվել, և ինչո՞ւ էին մինչ այսօր պետական գույք հանդիսացող սարքերը այդ վիճակում, Արշակյանը պատասխանեց՝ պնդումը, որ այդ շնչառական սարքերը պետական սեփականություն են, ճիշտ չէ, դրանք ժամանակներում դուրս գրված սարքավորումներ են։

«Արդեն վերանորոգվել են շուրջ երկու տասնյակ շնչառական սարքեր։ Եվ այն սարքերը, որոնք հադիսանում են պետական, կամ որևէ այլ կլինիկայի սեփականություն, վերադարձվել են իրենց տերերին, իսկ տասը սարք տրամադրվել է տարեր անհատների և ձեռնարկությունների կողմից»,- ներկայացրեց Արշակյանն, ապա հավելեց՝ նախարարությունն արդեն աշխատում է, որպեսզի հստակ մոդելավորի՝ ինչպես պետք է Հայաստանում նախագծվեն և արտադրվեն շնչառական սարքեր։

Ըստ նախարարի, եթե անհրաժեշտ լինի արագ լուծումներ գտնել, ապա նախարարությունը դրանք կգտնի.

«Կարծում եմ՝ այդ սարքերն արտադրելու համար ներուժ կա, այստեղ այլ է՝ կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը, որը պետք է լուծեն նախագծող ընկերությունները։ Այս գործընթացն, ընդհանրապես բավականին երկար է տևում, բայց այս պահին աշխարհում նման սարքերի վակուում կա, և պահանջարկը տասնյակ անգամ գերազանվում է պահանջարկին, և սա լավ հնարավորություն է՝ սեփական արտադրանքն ունենալու։ Մենք չպետք է մտածենք, թե հետագայում այդ սարքերը կկարողանա՞ն արտադրվել լավ գին-որակ հարաբերակցությամբ և հանվել շուկա, թե ոչ։ Այս փուլում, կարծում եմ, որ դա համատեղ աշխատանք է ընկերությանն ծախսած ռեսուրսների և լուծում տալու տեսանկյունից։

Կարծում եմ, որ պետք է պահանջ դրվի, որ նախագծվող սարքերն այդպիսի պահանջ իրենց առաջ ունենան, բայց մենք չենք կարող գնահատել՝ ի վերջո դա շուկայական բան կլինի, թե չէ։ Մեր կողմից կարող եմ ասել, որ այդպիսի հնարավորություն կա, և հուսով եմ այն կիրագործվի բարձր մակարդակով»։

Դիտարկմանը, որ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սկսվելու է կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն, այնուամենայնիվ գիտնականներից ոմանք պնդում են, որ Հայաստանում այս պահին թեստեր ստեղծելու տեխնիկական հնարավորություններ չկան, Արշակյանը արձագանքեց՝ հարցով զբաղվել է  ԿԳՄՍ նախարարությունը։

«Համոզված եմ, որ հաշվարկներ արվել են, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում պրոֆեսիոնալ մասնագետներ կան, և ես հավատում եմ իրենց ներուժին։ Նաև հավատում եմ, որ այդ խմբաքանակները, որոնք արտադրական հզորությունների կվերածվեն, հետագայում նաև կկարողանան ծառայել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը»,- շեշտեց Արշակյանը։

Հարցին, թե ի՞նչ ժամանակահատվածում է հնարավոր Հայաստանում արտադրել թոքերի արհեստական օդափոխության համակարգեր, և արդյո՞ք կա հնարավորություն այդ սարքերն այլ երկրներից ձեռք բերելու, Արշակյանը պատասխանեց՝ արտադրության համար մենք ներուժ ունենք, և նախատիպի պատրաստումը մի քանի ամիս կտևի։

«Դա համակարգ է, որը սենսորների, տվիչների միջոցով հիվանդի վիճակը կարող է գնահատել։ Ըստ տարբեր գնահատականների, մի քանի ամսում այդ համակարգի նախատիպը կստեղծվի, և դրանից հետո կսկսվի արտադրությունը։ Կարծում եմ ներուժ կա Հայաստանում շահավետ արտադրանք ստեղծել։ Ինչ վերաբերում է ներմուծմանը. բարդություններ կան շնչառական համակարգեր գնելու և ներմուծելու հարցում, որոշակի խմբաքանակներ՝ ոչ միայն շնչառական համակարգերի, այլ նաև թթվածնի ապարատներ և այլն, գնվել են, և կբերվեն Հայաստան»,- ներկայացրեց նախարարը։

Դիտարկմանը, որ «ՀայՓոստ»-ի աշխատակիցները տաքսիներով են գնում աշխատանքի, թե մարզից Երևան գնալիս, թե քաղաքի տարածքում, Արշակյանն արձագանքեց՝ իրենք խնդրել են կազմակերպության ղեկավարությանը փոխհատուցումներ իրականացնի, և գիտենք, որ դա իրականացվում է.

«Արտակարգ դրության պայմաններում, կարծում եմ, ընկերությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն իրենց աշխատակիցների աշխատանքը ապահովելու համար։ Բազմաթիվ սոցիալական խնդիրներ այսօր առկա են Հայաստանում, և մենք բավականին արդյունավետ աջակցության ծրագրեր են»։

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}