ԱԻՆ-ը սկսել աշխատել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով:
Նախարարությունից կոչ են անում քաղաքացիներին ՝ գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 և 112 հեռախոսահամարներին: