ԱՀԿ ղեկավարը՝ Թրամփին. Ավելի շատ դիակներ կլինեն, եթե քաղաքականացնեք կորոնավիրուսային ճգնաժամը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՀԿ-ին ուղղված քննադատություններին, թե ԱՀԿ-ն չինաստանակենտրոն է ու սպառնացել էր կասեցնել ֆինանսավորումը։
Թեդրոս Ադհանոմը առաջնորդներին նախազգուշացնում է՝ չքաղաքականացնել կորոնավիրուսային պանդեմիան, երբ աշխարհը պետք է համատեղ աշխատի:
Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեղադրել է չափազանց «Չինաստանի կենտրոնամետ» լինելու մեջ:
Ժնևում կայացած մամուլի ասուլիսում դոկտոր Թեդրոսը հայտարարել է, որ դեմ է պանդեմիան քաղաքականացնելուն՝ այն հավասարեցնելով կրակի հետ խաղալուն:
«Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք այս վիրուսը: Այն օգտագործում է այն տարբերությունները, որոնք դուք ունեք ազգային մակարդակում: Եթե ցանկանում եք ունենալ ավելի շատ դիակներ, ապա արեք դա։ Եթե չեք ցանկանում, ապա զերծ մնացեք այն քաղաքականացնելուց »,- ասել է դոկտոր Թեդրոսը՝ պաշտոնապես պատասխանելով ԱՄՆ նախագահի մեկնաբանություններին։
ԱՀԿ գլխավոր քարտուղարը Միացյալ Նահանգներին և Չինաստանին համագործակցության կոչ է արել և մարդկանց խնդրել «կարանտինացնել» վարակի քաղաքականացումը։
Ինչպես գրում է Euronews-ը, ԱՄՆ-ը ֆինանսավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջեի գրեթե մեկ հինգերորդ մասը՝ 2018 թվականից մինչև 2019 թվականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին