ԱՄՆ-ից 35 հայաստանցի դպրոցական հատուկ չվերթով կգան Վրաստան
Վրաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ միջոցառումներ են իրականացնում Նահանգներում գտնվող վրացի դպրոցականների վերադարձը կազմակերպելու համար։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ում կրթական տարբեր ծրագրերի միջոցով գտնվող 79 վրացի դպրոցականներ հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այս հարցում իրենց հետ համագործակցելու համար։ Նույն չվերթով Վրաստան կվերադառնան 35 հայաստանցի դպրոցականներ։
ԱՄՆ-ից չվերթը կիրականացվի Դոհայի օդանավակայանի միջոցով, թռիչքը նախատեսված է վաղը։