ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով 80-ամյա հիվանդ է մահացել
Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: Գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու մանրամասնել, որ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։
Կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը հասել է 10-ի։
Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, այսօր ժամը 11։00-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 921-ի, երեկ՝ 881 էր։
ԱՆ խոսնակն այս առումով պարզաբանում է, որ ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք.
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով:
Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան