Բրազիլիայում մահացել է կորոնավիրուսով վարակված նորածին
Բրազիլիայի Նատալ քաղաքում ծնվելուց չորս օր անց մահացել է կորոնավիրուսով վարակված երեխա։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է Globo1 պորտալը:
Նշվում է, որ երեխան մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին:
Փոքրիկը վաղաժամ ծնվել է մոր հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո բժիշկները նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում՝շնչառական անբավարարություն ունեցող նորածինների համար:
Հետազոտությունները ցույց են տվել երեխայի մոտ COVID-19-ի առկայությունը։ Դեռ հայտնի չէ՝ երեխայի մոտ վարակն առաջացել է ծնվելուց առաջ, թե հետո։
Ներկայումս նրա մայրը, ում մոտ հայտնաբերվել է հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ և ճարպակալում, սպասում է կորոնավիրուսային թեստի արդյունքներին, նա մեկուսացված է:
Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 15.927 դեպք, 800 մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները