Թաիլանդում կինը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով. Ռիա նովոստի
Թաիլանդի բնակչուհին կրկնակի վարակվել է կորոնավիրուսով առողջանալուց և հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է thairath.co.th կայքը՝ հղում անելով Չաիյապհում նահանգի առողջապահության վարչությանը։
Կինը Թայլանդ էր վերադարձել արտասահմանից մարտի սկզբին, մարտի 12-ին հիվանդացել էր ու դիմել բժշկի Բանգկոգում, կորոնավիրուսի թեստ հանձնել, ինչը դրական է եղել։ Պացիենտը երկու շաբաթից մի քիչ ավելի անցկացրել է հիվանդանոցում, առողջացել, երրորդ անգամ թեստ հանձնելուց հետո, որի արդյունքներն արդեն բացասական են եղել, դուրս է գրվել։
Վերադառնալով հարազատ նահանգ մարտի վերջին՝ 38-ամյա կինը ապրիլի 4-ին կրկին դիմել է բժշկի մրսածության սիմպտոմներով։ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել, կրկին հոսպիտալացվել է նահանգի հիվանդանոցներում մեկում, որտեղ այժմ անցնում է կրկնակի բուժում։
«Սա տարօրինակ դեպք է, բայց հաստատվել է բժշկական փաստաթղթերով ու Բանգկոկի հիվանդանոցի բժիշկների կողմից՝ համաճարակաբանական հետազոտության ընթացքում»,- ասել է նահանգի առողջապահական բաժանմունքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Թաիլանդում ապրիլի 3-ից կգործի համապետական պարետային ժամ. ՏԱՍՍ
- Թաիլանդի ոստիկանները խափանել են երիտասարդների խնջույքը կարանտինի ժամանակ
- Թաիլանդում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53-ի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան