Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով մեկ մարդ է վնասվել՝ շնորհիվ կարանտինային արգելափակման
Իտալիայի հյուսիսում գտնվող Աուլա քաղաքում ճանապարհային կամրջի փլուզման արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, բայց այն կարող էր շատ ավելի դժբախտ ելք ունենար, եթե չլիներ երկրում կորանավիրուսային արգելափակումը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Հաղորդվում է, որ կամուրջի վրա երկու բեռնատար է եղել, երբ այն փլուզվել է և ընկել Մագրա գետի ափերին:
Մի մարդ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց՝ փոքր վնասվածքներով, իսկ երկրորդ անհատն անվնաս է մնացել։
Կամուրջը փլուզվել է նախօրեի առավոտյան ժամը 10.30-ին։
Տեղական ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ նորմալ ժամանակներում այն շատ ծանրաբեռնված կամուրջ է։
Կամուրջն ունի մոտ 400 մ երկարություն և 7-8 մետր բարձրություն ունի, և գտնվում է հենց Լիգուրիայի և Տոսկանայի սահմանին՝ Մասա Կարարա նահանգում:
Կամուրջը վերջին անգամ ստուգվել է նոյեմբերի 3-ին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևից հետո մակերեսային ասֆալտի վրա ճաքեր էր նկատվել և «վտանգավոր պայմաններ» չէին հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին