«Կամք»-ը Պարետից պահանջում է պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն իր բողոքն է արտահայտում Հայաստանի Հանրապետության շուկաներում տեղի ունեցող և պետության կատարյալ անտարբերությունը վայելող՝ պարենային մթերքների գների ներկայիս աննախադեպ թանկացման քաղաքականության նկատմամբ:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ժողովրդական ցասման ալիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի՝ համացանցային ելույթների միջոցով ժողովրդի անհանգստությունը փարատելու շարունակական ճիգերը արդյունք չեն տալու, որովհետև միայն խոսքերով ոչ մեկի չի հաջողվի մեղմել օր օրի տարածվող աղքատության և սովի ալիքը:
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վերջին օրերին սննդամթերքի գները երեքից մինչև տասն անգամ թանկացնելու արատավոր, հակապետական երևույթը և ՀՀ իշխանություններից՝ մասնավորապես Վարչապետից և Պարետից պահանջում է բացահայտել և պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին:
Անգործունեության դեպքում Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անցնել գործնական քայլերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան