«Հրապարակ». Դիտորդներն ում նկատմամբ են կողմնակալ և ում նկատմամբ՝ անկողմնակալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել անկողմնակալ, անկախ, ի՞նչ նկատի ունեիք և ո՞ւմ՝ հարցրինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ «Սպասեք` ընտրական գործընթացներն ավարտվեն, նոր անուններ բարձրաձայնենք»:
Ուշ չի՞ լինի։ «Ոչ, նախ որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, և ապա՝ ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականներն իրավական առումով ընտրությունների վրա ազդելու հնարավորություն չունեն։ Դրանք լոկ խորհրդատվական են։ Ընտրական գործընթացը կավարտվի, անուներ կտամ՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում»:
Դիտորդական առաքելությունների «առյուծի բաժինը» կազմում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանսփերենսի ինթերնեշնլը», այսպես ասած, սորոսական կազմակերպությունները, ընդ որում, հայտնի է, թե թեկնածուներից որ մեկի նկատմամբ են նրանք «անկողմնակալ» եղել, նրանց մասին է խոսքը: «Դուք հիմա ինձ մի այնպիսի հարթություն եք տանում, ուր ես չեմ գնա։ Ինչպես ինքս եմ հորդորոււմ մեր դիտորդներին` լինել անկողմնակալ, այնպես էլ ինքս եմ պարտավոր լինել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում