Վաղվանից արդեն պետք է ստեղծեն օրական 1000 թեստի հնարավորություն. վարչապետ
«Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն, բայց այս պահին իրենց ամենամեծ մարտահրավերը այն է, որ վաղվանից արդեն պետք է ստեղծեն օրական հազար թեստի հնարավորություն:
«Այսօր խորհրդակցություն ենք ունեցել և նախարարը պարզաբանել է, որ այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը հազարի չհասնի, այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ չափանիշի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ:
Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին: Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով 80-ամյա հիվանդ է մահացել
- 09.04.2020. 40 նոր վարակակիր, 24 բուժված
- Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ
- Ավինյան. Թեստավորումներն ավելանալու են, սահմանփակումները՝ խստացվելու են, վերահսկողությունը՝ ուժեղացվելու
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան