Վարչապետը՝ կորոնավիրուսով հաստատված դեպքերի անճշտությունների մասին
«Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ ճշտում է ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։
Նշենք, որ այսօր պաշտոնապես հայտարարվել է 40 նոր դեպքի մասին, մինչդեռ վարչապետը նշեց 28 դրական թեստի մասին։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն թարմացվում են տվյալները: Այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, ևս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը: Հետևաբար, ընդհանուր թվի հաշվառման առումով պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք: Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այդպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետև դա կապված է լինում մի պացիենտին մի հիվանդանոցից մյուս տեղափոխելու հետ, հիվանդանոցից դուրս գրվելու և դեռևս որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել էկորոնավիրուսի 921 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից արդեն պետք է ստեղծեն օրական 1000 թեստի հնարավորություն. վարչապետ
- ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով 80-ամյա հիվանդ է մահացել
- 09.04.2020. 40 նոր վարակակիր, 24 բուժված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան