Շվեդիայում ասել են, թե երբ կարող են վերացնել երկրում տեղաշարժման բոլոր սահմանափակումները
Հավանական է, որ այս ամառ շվեդների համար արտերկրում արձակուրդ չի լինի: Այնուամենայնիվ, շվեդ բժիշկների կանխատեսումներն այնքան լավ են թվում, որ, ամենայն հավանականությամբ, Շվեդիայի բնակիչները կկարողանան այս ամառ ավելի ազատ տեղափոխվել Շվեդիայում: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, ապրիլի 9-ին հաղորդել է SVT Nyheter-ի շվեդական հրատարակությունը:
«Հուսով ենք, որ ամռանը իրավիճակը ավելի լավ կլինի, քան Զատիկին», - ասել է շվեդ համաճարակաբան Անդերս Թեգնելը:
Այնուամենայնիվ, Շվեդիայի հանրային առողջության գործակալության կողմից կազմակերպված ամենօրյա մամուլի ասուլիսում Թեգնելը ևս մեկ անգամ հորդորել է շվեդներին մտածել՝ արդյոք Զատիկի տոների ընթացքում պե՞տք է շրջագայել անգամ իրենց մարզում:
Միևնույն ժամանակ, նա հույս է տվել Շվեդիայի քաղաքացիներին, ասելով, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը կարող է բարելավվել ամռանը:
«Շատ բան է վկայում, որ ամռանը մենք այնքան հանգիստ կլինենք, որ կկարողանանք շրջել Շվեդիայում: Բայց իրավիճակը մնացած աշխարհում, ամենայն հավանականությամբ, կլինի անկայուն», - ավելացրել է Թեգնելը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան