Պեկինում դեսպանատանը բնակվող ամուսինները Հայաստան են ժամանել
Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան է ժամանել Վոլոդյա Մարգարյանը կնոջ հետ։
Ըստ պարետատան, նա վերջին 10 օրերին բալիկի սպասող իր կնոջ հետ բնակվում էր Չինաստանում Հայաստանի դեսպանատան շենքում:
Հայազգի զույգը Չինաստանում ՀՀ դեսպանություն էր տեղափոխվել մարտի 28-ին այն բանից հետո, երբ Պեկինի օդանավակայանում ի հակառակ օր առաջ տրված հավաստիացումներին՝ նրանց չէին թույլատրել թռչել AEROFLOT ավիաընկերության Պեկին-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով. ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունը տեղափոխել էր բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին:
Վ. Մարգարյանը պատմել է, որ տեսել են, թե ինչ տքնաջան ենաշխատում Չինաստանում Հայաստանի դիվանագիտական կառույցի բոլոր աշխատակիցները։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, միջազգային թռիչքների համար այս օրերին փակ օդանավակայանը բացվել է հայազգի զույգի համար՝ մեկնման ընթացակարգը ապահովելու, ելքի օրինականությունը կնիքով վավերականացնելու համար:
Վոլոդյան կնոջ հետ համապատասխան խմբի ուղեկցությամբ կեսգիշերին օդանավակայանից տեղափոխվել է կարանտինային գոտի, ուր կգտնվի առաջիկա 14 օրերին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Միաժամանակ նշվել էր, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան