ՏՄՊՊՀ-ն հանգստացնում է՝ ավելի թանկ շաքարավազ էլ են քաղաքացիները գնել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:
Հանձնաժողովի հրապարակած տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելիցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:
Հացի և ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները
պահպանվել են նույն մակարդակի վրա: Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ: