ՏՄՊՊՀ. պարենային մի շարք ապրանքների գնային դինամիկան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:
Հանձնաժողովից հայտնում են՝ շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:
Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է: Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող
գրաֆիկական պատկերներում:
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ նախագահ. Գների կտրուկ աճի մասին խոսք չկա
- Լոռու մարզում մի շարք ապրանքատեսակների գները բարձրացել են.ՏՄՊՊՀ
- Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
- ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության արդյունքները