Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Փաստաբանական թիմից մանրամասնում են, որ հայցադիմումները ներկայացվել են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։
Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Արամ Վարդևանյան. Որոշ դատավորներ, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, գրավը ճանաչում են թույլատրելի
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
- ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
- ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան