«ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
«ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի նավթի արտահանումը նվազեցնելու հարցը, «սև ոսկու» գներն աճում են, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ վերջին տվյալների, Հյուսիսային ծովի «Brent» տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.7% -ով և կազմել 33.07 դոլար՝ մեկ բարելի դիմաց, «WTI»- ի մայիսյան ֆյուչերսներն աճել են 2,95% -ով և կազմել 25.83 դոլար:
Այսօր՝ ապրիլի 9-ին «ՕՊԵԿ+»-ը նախատեսում է քննարկել նավթի արտահանման կրճատման հարցը, որը կնպաստի շուկայի կայունացմանը։
Ըստ համաձայնագրի նախատեսվում է նվազեցնել նավթի արտադրությունը՝ հասցնելով օրական 10-15 միլիոն բարելի։ Մոսկվան կարող է նվազեցնել արտադրությունը օրական մոտ 1,6 միլիոն բարելով:
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ-ին նավթի համաշխարհային սպառումը մեկ օրում կնվազի 6,8 մլն բարելով. ՕՊԵԿ
- ԱՄՆ-ն և Կանադան չեն հրավիրվել ՕՊԵԿ +-ի ապրիլի 9-ի խորհրդակցությանը
- «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան