Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները Լոս Անջելեսում չեղարկվել են
Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը, Լոս Անջելեսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշել են չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները:
Տարածած հաղորդագրության համաձայն, համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին.
ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելես
գ) Բողոքի ցույց Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև:
Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու և կյանքեր փրկելու համար:
«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին և շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում:
Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին և Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաև իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:
Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա:
Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»,-նշված է կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան