Ֆրանսիան կորոնավիրուսի համընդհանուր արգելափակումը երկարաձգում է.France 24
Ֆրանսիան կորոնավիրուսի համընդհանուր արգելափակումը երկրում երկարաձգում է երկրորդ անգամ, ինչը նշանակում է, որ այն կգործի ապրիլի 15-ից հետո։ Այս մասին գրում է France 24-ը։
Ելիսեյան պալատը նախօրեին հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գալիք երկուշաբթի երեկոյան ուղերձ կհղի ժողովրդին՝ հիվանդության հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Սա կլինի Մակրոնի երրորդ ուղերձը Ելիսեյան պալատից՝ ճգնաժամի սկսվելուց ի վեր:
Այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան հետևանքով զոհերի թիվը հասավ 10,869-ի, այն բանից հետո, երբ հիվանդանոցները 24 ժամում գրանցեցին 541 նոր մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան