Քրտնաջան աշխատում ենք՝ հիմնական բժշկական սարքավորումների մատակարարում ապահովելու համար. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախօրեին հայտարարեց, որ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը քրտնաջան աշխատում է՝ առաջնագծի առողջապահական աշխատողների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների մատակարարման ապահովման ուղղությամբ: Այս մասին գրում է xinhuanet-ը։
Ժնևում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ ԱՀԿ ղեկավարն ասաց, որ մինչ այժմ կազմակերպությունը ավելի քան 2 միլիոն ապրանքատեսակ պաշտպանական սարքավորումներ է առաքել 133 երկիր և մարզեր, և առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է առաքել ևս 2 միլիոն ապրանք:
«Մենք ավելի քան 1 միլիոն ախտորոշիչ թեստ ենք ուղարկել 126 երկրներ»,- ասաց նա:
Թեդրոս Ադհանոմը հավելել է, որ ԱՀԿ-ն նաև համագործակցում է Առևտրի միջազգային պալատի, Համաշխարհային տնտեսական ֆորումի և մասնավոր հատվածի այլ անձանց հետ՝ բարելավելու համար անհրաժեշտ բժշկական պարագաների արտադրությունն ու բաշխումը:
«Այսօր մենք գործարկում ենք ՄԱԿ-ի COVID-19 մատակարարման ցանցի աշխատանքային խումբը՝ կտրուկ ավելացնելու կյանք փրկող գործիքների մատակարարումը և համապատասխանեցնելու կարիքներին», - հայտարարեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին