Տնտեսություն 17:02 09/04/2020 Հայաստան

Ե՞րբ կսկսի Հայաստանը կորոնավիրուսի թեստեր արտադրել

«Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անցկացնելու կառավարության նպատակը, առաջարկել ենք Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրել»,- այսօր առցանց քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի ախտրոշման տեղական թեստերի արտադրությանը։

Նրա խոսքով, թեստերի արտադրությունը լինելու է պետության ֆինանսավորմամբ և արդեն իսկ հայտնի տեխնոլոգիաների վրա, որոնք ընդունված են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից՝ որպես վիրուսային հիվանդությունն ախտորոշելու ամենահարմար միջոց։

«Այդ տեխնոլոգիան Հայաստանում իրականացնելու համար անհրժեշտ է ձեռք բերել հիմքեր և նյութեր, որի համար այս պահին բանակցում ենք մի շարք արտադրողների հետ։ Իրականում նյութերի, արտադրության կամ պաշարների պակաս այս պահին չի նկատվում, սակայն նկատվում է ախտորոշիչ թեստերի դեֆիցիտ, և յուրաքանչյուր երկիր այս պահին փորձում է լուծել իր ներքին պահանջարկի հարցը»,- նշեց Առաքելյանը։

Նա հստակեցրեց՝ թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով վիրուսի ախտորոշման համար։ Դա գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից՝ կորոնավիրուսի ախտորոշման համար։

«Մենք ունենք մի քանի նպատակ, առաջին հերթին՝ փորձել ստանալ էլ ավելի մատչելի ախտորոշիչ թեստեր, կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում թեստերի անխափան մատակարարում և արագ արձագանքել պահանջարկին»,- ներկայացրեց բանախոսը։

Նրա խոսքով, այժմ իրականացվում են արտադրական ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ. «Ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականին մեծ փորձ,  գիտական և տեխնիկական ներուժ։ Մեր մոտ օգտագործվում են «ՊՇՌ» մեթոդները, և այդ փորձը մենք կներդնենք այս նախագծում»։

Առաքելյանը տեղեկացրեց, որ Հայաստանն այժմ օգտագործում է այլ երկրներում ստեղծված թեստերը, սակայն դրանք այնքան էլ մատչելի չեն, և համավարակի պայմաններում նկատվում է դրանց պակաս.

«Մենք ունենք նաև փոխադրման խնդիրներ՝ պայմանավորված համավարակի ընթացքում շատ երկրների սահմանների փակ լինելով»։

Հարց.  Արդյո՞ք կան հաշվարկներ, թե ինչ ֆինանսական օգուտ կունենա Հայաստանը թեստեր արտադրելով։

Առաքելյան. Այս փուլում այդ հաշվարկներն արվում են, բայց դա աշխատանքային գործընթացում է հիմա։

Դիտարկմանը, որ ավելի ճիշտ կլիներ թեստեր արտադրելու համար մրցույթ հայտարարել, Առաքելյանը արձագանքեց՝ մենք ներկայացրել ենք նախագիծ, որն արժանացել է հավանության, իսկ թե ինչպես է ընդունվել գումար հատկացնելու որոշումը, մեր իրավասությունների մեջ չէ։

Հարց. Հայաստանում կա՞ մեկ այլ կառույց, որը կարող է նման առաջադրանք իրականացնել և թեստեր արտադրել։

Առաքելյան. Եթե նման այլ կառույց լիներ, կարծում էր, թեստ արտադրելու առաջարկ կներկայացներ։

Հարց. Արտադրանքը հետագայում կարտահանվի՞։

Առաքելյան. Մեր առաջնային խնդիրն արտադրությունը Հայաստանի համար ապահովելն է։ Հետագայում կարող է արտահանենք, կարող է՝ ոչ։

Հարց. Անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, և ո՞ր երկրներից է ներկրվելու։

Առաքելյան. Անհրաժեշտ սարքավորումներ կան, ամեն դեպքում մենք հիմա ուսումնասիրում են սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այդ սարքավորումներն անհրաժեշտ չեն, բայց կարող են պրոցեսն ավելի արագացնել։ Իսկ նյութերի ձեռքբերման համար արդեն արտադրողների հետ բանակցություններ վարում ենք։

Հարց. Ե՞րբ կսկսվի թեստերի արտադրությունը։

Առաքելյան. Արտադրությունը կսկսվի, երբ համապատասխան նյութերը կկարողանանք ձեռք բերել։ Դա տեխնիկական աշխատանքային փուլում է, դրա համար չեմ ուզում շատ մանրամասնել։

Հարց. Օրական քանի՞ թեստ արտադրելու ներուժ ունի Հայաստանը։

Առաքելյան. Բավականաչափ ներուժ ունենք, բայց բուն արտադրական պրոցեսից հետո նոր հստակ կդառնա։

Հարց. Որակային առումով կտարբերվի՞ Հայաստանում արտադրվող թեստը ներկրվողից։

Առաքելյան. Ախտորոշիչ թեստերը քանի դեռ օգտագործվում են առողջապահության ոլորտում, պետք է համապատասխանեն սահմանված ստանդարտներին։ Մեր կողմից արտադրվող թեստերը լինելու են Հայաստանի կողմից ներկրված և օգտագործվող թեստերի  որակի։

Հարց. Հնարավո՞ր է արտադրությունն այնքան ուշանա, որ այլևս թեստերի անհրաժեշտություն չլինի։

Առաքելյան. Տեխնիկական առումով թեստերի արտադրությունը բարդ չէ, միայն նյութերը պետք է ձեռք բերենք։ Ոչ երկար ժամանակ պետք կլինի թեստերը փորձարկելու և որակը որոշելու համար։

Հարց. Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանում կորոնավիրուսի զարգացումը։

Առաքելյան. Դեռևս ամբողջ աշխարհի մակարդակով կորի աճ կա, բացառությամբ Չինաստանի։ Ինձ թվում է, որ դեռ մի քանի ամիս մենք այս խնդրի հետ կառնչվենք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}