Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ տեղում իրականացված մշտադիտարկումներն որևէ խնդիր չեն արձանագրել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ):
Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանը միտված հակահամաճարակային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել էր մարտի 31-ի ընտրություններին
- ԱՆ.Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է
- Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
- Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
- Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին