
«Հրապարակ». Արցախում այս օրերին անդորր է, քարոզարշավ չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայաստանյան իշխանության սորոսական փայատերերն Արցախում երկրորդ փուլին ընդառաջ որոշակի ակտիվություն են դրսևորում և փորձում գործընթացները տեղափոխել անօրինական դաշտ, սակայն այս օրերին անդորր է, քարոզարշավ չկա:
Մի կողմից, դա հակահամաճարակային միջոցառումների տրամաբանության մեջ է, մյուս կողմից որևէ մեկը կասկած չունի, որ Արայիկ Հարությունյանը հաղթելու է, հաշվի առնելով Մասիս Մայիլյանի հայտարարությունն ու Սամվել Բաբայանի հրաժարվելը աջակցելուց: Ընդ որում, սորոսականների ինքնագործունեությանը դեմ է նաև Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում