Հայաստանի «գիտունները» արմեններն են
1993 թվականից սկսած ամենաշատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով քաղաքացիներին։ Նման տվյալներ է հրապարակել Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը։ Ընդհանուր առմամբ, գիտական աստիճանի վկայագիր ստացել է Արմեն անունով 303 մարդ։
Ազգանունների առումով առաջին տեղում Սարգսյանն է, այս ազգանունով մարդիկ ընդհանուր առմամբ 310 վկայագիր են ստացել։
Սմբատ Գոգյանի հրապարակած հետաքրքրաշարժ վիճակագրության համաձայն, Արմեն Սարգսյան անուն ազգանունը գիտական աստիճան ստացածների թվում հանդիպում է 11 անգամ։
«Գիտական աստիճան ստացողների ցուցակում կան 1326 տարբեր անուններ և 2320 իրարից տարբեր ազգանուններ: Օգնեք թարգմանել այդ ցուցակները ռուսերեն և անգլերեն, որպեսզի տվյալները տեղադրենք մեր նոր, եռալեզու կայքում»,-աջակցության համար դիմել է կոմիտեի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան