«Ինտերը» նպատակ ունի ձեռք բերել Մեսսիին
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նախատեսում է դառնալ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հաջորդ թիմը։
Միլանցիներն աշխատում են տարբերակների վրա՝ 32-ամյա ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման ուղղությամբ։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով TNT Sports-ին։
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը, իսկ «Ինտեր»-ը մտադիր է սպասվող տրանսֆերային պատուհանին սկսել բանակցությունները։
Միլանցիների գլխավոր մրցակիցը Մեսսիի համար պայքարում կարող է դառնալու արգենտինացու հարազատ ակումբը՝ «Նյուելզ Օլդ Բոյզը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան