Ինչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր օգնության համար չեն դիմում սոցապին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար գործարկված է հատուկ կայք՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid։
Տեսքը՝
Այս մասին գրել էր panorama.am-ը և սկսել ստանալ մեծաթիվ՝ հարյուրներով նամակներ։ Թեև յուրաքանչյուրին ուղղորդել ենք, թե ովքեր են ծրագրի պատասխանատուները ու ուր պիտի դիմել, սակայն հոսքը չի դադարում։
Քաղաքացիների մեծ մի խումբ կարդում է լուրը ու մեկնաբանում՝ խնդրելով օգնություն, կարծելով, թե դիմում են սոցապին։
Ինչ կլինի, եթե այնումենայնիվ օգնության կարիք կամ այս ծրագրի շրջանակներում՝ իրավունք ունեցող քաղաքացիները այդպես էլ չկողմնորոշվեն, թե ուր պիտի իրականում դիմեն։
«4-րդ և 6-րդ միջոցառումները» (տես վերևի նկարը) ասում են, որ
Հարգելի քաղաքացիներ
Եթե հիմա էլ կարդում ու չեք հասկանում՝
ձեզ օգնություն կհասնի, թե չէ
ինչու կայքը ունի դիմումի բաժին, եթե պետք չէ դիմում գրել
եթե դիմում չգրեք, արդյոք ձեզ օգնություն հաստատ կհասնի
եթե դիմում գրեք, արդյոք գումարը կհերիքի ձեզ
ինչ անեք, եթե չունեք բանկային հաշվեհամար
ինչու է 3 ամիս տրված գումարը ստանալուն, իսկ հետո, ԵԹԵ ՉՍՏԱՆԱՔ, այն վերադառնում է բյուջե
և այլ հարցեր
Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ չեն պատասխանում, կամ օգնություն չեն տալիս, մենք՝ panorama.am-ը որևէ կերպ դրա հետ կապ չունի՝ մենք լրատվամիջոց ենք, նախարարություն ՉԵՆՔ, սոցապ ծառայություն ՉԵՆՔ։
Մենք մեր գործառույթը պարտաճանաչ անում ենք՝ տեղեկացնել նորությունների մասին, տալ լուրեր,...։ Լրատվամիջոցը իրավունք չունի պատասխանել հարցերի, որոնք իր գործառույթը չեն և կարող են որևէ կերպ ազդել օգնություն ստանալուն կամ չստանալուն։
Եթե այնուամենայնիվ այս ուղղորդումը կարդալուց հետո էլ ուզում եք մեկնաբանել ու դիմել օգնության համար, ՊԻՏԻ ԴԱ ԱՆԵՔ ՍԵՂՄԵԼՈՎ ՍԱ https://www.facebook.com/mlsa.am/։
Ներքևի տեսանյութում ԲՈԼՈՐ քաղաքացիները դիմել են ոչ հասցեական։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան