ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Հանգստանալու ժամանակը չէ. չնայած Իտալիայից և Իսպանիայից համեմատաբար դրական լուրերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է աշխարհի բնակչության զգալի մասի վրա դրված սահմանափակումների վերացման վտանգների մասին: Կորոնավիրուսը, հնարավոր է, որոշ երկրներում նահանջել է, բայց այն դեռ հաղթահարված չէ։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Անրի Կլյուգեն ասել է. «Հիմա կոշտ գործողությունները թուլացնելու ժամանակը չէ: Հիմա ժամանակն է կրկնապատկել, եռապատկել համատեղ ջանքերը` ամբողջ հասարակության աջակցությամբ կորոնավիրուսը ճնշելու համար:
Ես կոչ եմ անում բոլոր երկրներին՝ անկախ իրենց ներկա իրավիճակից, ուժեղացնել իրենց աշխատանքը երեք ոլորտներում»:
ԱՀԿ-ի կարծիքով, այդ ուղղություններն են՝ սովորեցնել և պատրաստել բուժանձնակազմ, շարունակել կարանտինն ու ինքնամեկուսացումը, ինչպես նաև փնտրել վարակի հայտնաբերման և բուժման նոր ուղիներ և կիսել իրենց բացահայտումները ողջ հանրության հետ:
Այս ֆոնի վրա Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ Հին աշխարհում համաճարակը պիկին դեռ չի հասել: Չնայած Իսպանիայում և Իտալիայում արդեն իսկ խոսում են կայունացման մասին, համաճարակը նոր է սկսվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Թուրքիան:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
- Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
- ԱՀԿ. Աշխարհում շուրջ 6 միլիոն բուժքույր պակասում է
- Իտալիայում 104-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը
- Իտալիայում մարտի 19-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսից նվազագույն թվով մահ՝ 525
- ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան