Պարզել են Արմավիրում մեղուների անկման պատճառը
Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին գյուղերում անկած մեղուները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել։
Panorama.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ փորձաքննությունն արվել է պարազիտային ու ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ։
«Պատասխանները բացասական են, հետևաբար, կարող ենք ասել, որ անկած մեղուները ոչ պարազիտային, ոչ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդություն չեն ունեցել»,- ասաց տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, դա թույլ է տալիս ասել, որ մեղուները թունավորվել են առվույտի դաշտերը թույնով սրսկելու հետևանքով։
«Այս շրջանում առվույտը սրսկում են որդի դեմ։ Հիմա առվույտը չի ծաղկել, բայց այդ դաշտում կան ծաղկած այլ բույսեր, որոնց վրա նստել է մեղուն։ Ամենայն հավանականությամբ, պատճառը թունավորումն է»,- մանրամասնեց Ա. Հարությունյանը։
Գյուղերում ողջ մնացած մեղվաընտանիքները տեղափոխվել են լեռնային շրջաններ, նրանց վտանգ չի սպասվում։
Հիշեցնենք, որ խնդրի մասին ահազանգել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ինչից հետո վարչապետի խորհրդականը, ՍԱՏմ ներկայացուցիչները սկսել են զբաղվել խնդրով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան