Երևանում վիրահատվել է կորոնավիրուսով հիվանդ չորսամյա երեխան
Համալսարանական հիվանդանոցում վիրահատական միջամտության է ենթարկվել կորոնավիրուսով վարակված չորսամյա երեխան։
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ դիմածնոտային անհապաղ միջամտության կարիք է ունեցել երեխան, ինչն արվել է անզգայացմամբ։
«Փոքրիկն արդեն ժպտում է, կատակներ է անում իր բժիշկ-ընկերների հետ։ Շնորհակալություն ԵՊԲՀ Մուրացանի ամբողջ թիմին՝ արագ, պրոֆեսիոնալ աշխատանքի համար... »,-գրել է Դանիելյանն ու լուսանկարներ կցել գրառմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան