Երգիչ Իգոր Նիկոլաևը հաղթահարել է թոքաբորբը. Ria.ru
Երգիչ Իգոր Նիկոլաևը հայտարարել է, որ հաղթահարել է թոքաբորբը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա շնորհակալություն է հայտնել Կոմունարկի հիվանդանոցում բժիշկներին՝ կատարած աշխատանքի համար:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Նիկոլաևը հոսպիտալացվել է՝ COVID-19- ի կասկածանքով: Երգիչն ավելի ուշ տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի թեստ է անցել և այն բացասական է եղել։
«Թոքաբորբը թուլացել է, ես տանը եմ։ Նույն իրավիճակում գտնվող մարդկանց ուզում եմ ասել՝ հոգ տարեք ձեր մասին, մի ծանրաբեռնեք ձեզ՝ մտածելով, թե առողջ եք», - իր «Instagram»-ի էջում գրել է երգիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա