Կառավարության ծրագրերից օգտվելու համար ներկայացված 356 հայտերից 250-ը տարբեր պատճառներով չեն դիտարկվում
«Վերջին 4 օրերի ընթացում ստացած 356 հայտերից 250-ը տարբեր պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել կառավարության կողմից հայտարարված չափոփոշիչների շրջանակից»,- այսօր կառավարության մամուլի կենտրոնում, ներկայացնելով բիզնեսի կողմից աջակցություն ստանալու հայտերը, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա հավաստիացրեց, որ ուսումնասիրում են նաև այդ ծրագրերը, հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում չդիտարկվածների մի մասին նույնպես տրամադրեն վարկային աջակցություն:
Կանխատեսելով խնդրի վերաբերյալ հնարավոր հարցեր՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց. «Ճշգրտումներ արդեն անում ենք, այն իմպուլսները, որոնք ստացվում են, քննարկվում և վերլուծվում են, թիրախների շրջանակում կդիտարկվեն նաև դրանք և հաշվի կառնվի այնքան, որքան բաց են մնացել պոտենցիալ մասնակիցները, որոնք պետք է մասնակցեին»:
Ըստ փոխվարչապետի՝ այս երկու օրերի ընթացքում գործող 6 աջակցության ծրագրերով արդեն հատկացվել է 3 մլրդ 670 մլն դրամ։
«Ինտենսիվ մշակվում և ճշտվում են մյուս ծրագրերի շտեմարանները: 7, 8, 9 և 10-րդ ծրագրերի փաստացի գործընթացը կսկսվի երկուշաբթի օրվանից»,- հայտարարեց Մհեր Գիրգորյանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարոր Զարուհի Բաթոյանն էլ հայտարարեց, որ 4 և 6-րդ ծրագրերի գումարներն արդեն ստանում են. «Դրանք մինչև 14 տարեկան երեխա ունեցող աշխատանքից ազատված ծնողներին է վերաբերվում, իսկ մյուսը աաշխատանքից ազատված մարդիկ են, ովքեր երեխաներ չունեն»։
Նախարարը տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են online.ssa կայքից ճշտել, թե արդյոք համարվում են ծրագրերի շահառու.
«Վաղը 7-րդ ծրագրի մեկնարկը կտրվի: 15000 հղի կնոջ տվյալներ մյուս բազաների հետ կհամադրվի և կորոշվի, թե ով է շահառու: Իսկ վաղը 3750 հղի շահառու կին կարող է իր աջակցությունը ստանալ բանկերից: Մյուս՝ 8 և 9 ծրագրերի համար դիմումներ են պետք»։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նաև տնտեսական ծրագրերը:
«Առաջին միջոցառման մասով բանկային համակարգի կողմից բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամ վարկային փաթեթներ: Փաստացի տրամադրվել են 520 մլն դրամի վարկային միջոցներ»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը։
Նա հրապարակեց նաև գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված երկրորդ ծրագրի արդյունքները. «Երեկվա դրությամբ ունեինք 1.1 մլրդ դրամ հաստատված ծրագրեր և 600 մլն ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր»:
Ներկայացնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում բացասական ազդեցություն կրած տուրիզմի և սպասարկման ոլորտի տնտեսվարողներին աջակցություն նախատեսող ծրագիրը՝ Տիգրան Խաչատրյանը նշեց.
«2019 թվականին 24-500 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողներից երեկվա դրությամբ՝ երեք օրում ունենք 27 հայտատու և պահանջներին բավարարածները 228 մլն դրամ վարկային ռեսուրսներ կարող են ստանալ առաջիկա օերին՝ իրենց դիմումների հիման վրա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան