Վարչապետի նախկին խորհրդականի կինը ահազանգում է՝ ամուսինը ժամեր շարունակ ԱԱԾ-ում էր
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանի կինը՝ Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որն ամուսնուն Ազգային անվտանգության ծառայություն են կանչել։
«5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա։ Շնորհակալություն բոլորին ով այսօր մեզ չի մոռացել և արհամարհել․․․․Աշխարհը կլոր է, և երբեմն դու հայտնվում ես այն մարդու կարգավիճակում, ում դժվար պահին արհամարհեցիր։
Ես ու իմ ընտանիքը միշտ եղել ենք այն մարդկանց կողքին, ով ճնշումների է ենթարկվել ռեժիմների կողմից, հիմա իմ համար հերթական լյուստրացիայի պահն է»,-մասնավորապես գրել էր լինը։
Րոպեներ առաջ նա տեղեկացրել է, որ արդեն տանն են։
«Ամեն բան նորմալ է...Կեցցե հայկական ավիացիան, որը վաղը կլինի»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ. news.am
- Հակոբ Ճաղարյան. Ազատման դիմումիս հիմքերն են Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները
- Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան