ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանում է ԱՀԿ-ի հասցեին հնչած քննադատությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ի պատասխան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքի քննադատությանը, կոչ է արել ոչ թե որոշել, թե ով ինչ գործ է կատարել, այլ ցուցադրել միասնություն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը :
«Այժմ միասնության ժամանակն է, միջազգային հանրությունը միասնաբար պետք է գործի` վիրուսի տարածումը դադարեցնելու և բացասական հետևանքները նվազեցնելու համար»,- մեջբերել է «Ասոշիեյթիդ պրես»-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը:
Ըստ նրա, այժմ «դասեր քաղելու» ժամանակը չէ, բայց երբ համաճարակը ավարտվի, անհրաժեշտ կլինի ուսումնասիրել, թե ինչպես վիրուսն առաջացավ և արագորեն տարածվեց: Հնարավոր կլինի նաև վերլուծել ճգնաժամի հետևանքները ու դրան արձագանքը:
Նա նշել է, որ միայն այս վերլուծությունից հետո հնարավոր կլինի եզրակացություններ անել:
Գուտերեշը հավելել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «աննախադեպ է մեր ժամանակի համար և, հետևաբար, պահանջում է աննախադեպ պատասխան»:
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց, թե ինչպես է ԱՀԿ-ն պայքարում կորոնավիրուսի դեմ:
Չորեքշաբթի երեկոյան Թրամփն հայտարարել էր, որ ԱՀԿ-ն վատ որոշումներ է կայացրել COVID-19- ի հետ կապված իրավիճակում, և, հետևաբար, նա դիտարկում է, թե ապագայում որքան ֆինանսավորի այդ կառույցը:
«ԱՀԿ-ն մեծ գումարներ է ստանում ԱՄՆ-ից», - հիշեցրել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ հենց սկզբից վիրուսի տարածումը զսպելու համար ԱՀԿ-ն համաձայն չէր Չինաստանի հետ սահմանը փակելու իր որոշման հետ:
«Նրանք սխալվում էին շատ հարցերում, թվում էր, թե նրանք ծայրահեղ «չինաստանամետ» դիրքորոշում էին որդեգրել»,- ասել է Թրամփը:
Ի պատասխան լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք խելամիտ է սառեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը համաճարակի տարածման թեժ պահին՝ Թրամփն ասել, որ նա դեռ չի դադարեցրել ֆինանսավորումը: «Ես ասացի, որ մենք կքննարկենք այդ հարցը», - հավելել է ԱՄՆ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ղեկավարը՝ Թրամփին. Ավելի շատ դիակներ կլինեն, եթե քաղաքականացնեք կորոնավիրուսային ճգնաժամը
- Քրտնաջան աշխատում ենք՝ հիմնական բժշկական սարքավորումների մատակարարում ապահովելու համար. ԱՀԿ ղեկավար
- ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան