Նիդերլանդներում 107-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. Ինտերֆաքս
Հոլանդացի 107-ամյա Կորնելիա Ռասը դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը բուժվել է կորոնավիրուսից՝ COVID-19-ից: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են հոլանդական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՀԿ ներկայացուցչին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա վարակվել է եկեղեցում ծառայության ընթացքում և մարտի կեսերին բուժվել է: Երկուշաբթի օրը նրան դուրս են գրել հիվանդանոցից:
ԱՀԿից հայտնել են, որ մինչ այժմ կազմակերպությունը տվյալներ չի ստացել ավելի տարեց, բուժվող հիվանդի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ Օրեգոնի նահանգից 104-ամյա տղամարդու առողջանալու մասին: Նիդերլանդներում նաև գրաենցվել են տվյալներ՝ 103, 101 և 100 տարեկան արդեն առողջացած մարդկանց մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան