Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը․ Սուրեն Սարգսյան
Կարծում եմ, Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Առաջարկը կարելի է մերժել,
առաջարկը կարելի է ընդունել,
առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ պատաախանել:
Կարծում եմ՝ որևէ կերպ չարձագանքելը սխալ է, մանավանդ, երբ մեսիջը եկել է Եկեղեցու խողողվակով»,- գրել է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել և որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
Թուրքիայի նախագահը անդրադարձել էր նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին