Չարագործ դերասանները
Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, թե որ դերասանն է առավել շատ ֆիլմերում չարագործի մարմնավորել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Independent-ին։
guarantorloans.com կայքի տվյալներով, որը կազմել է վարկանշային ցուցակը 500 դերասաններից, հիմնվել է նրանց խաղացած բացասական դերերի վրա՝ ըստ IMDb- ի տվյալների։
Տասնյակը գլխավորում է Ռոբերտ Դե Նիրոն, նա 19 չարագործի դեր է կատարել՝ սկսած երիտասարդ Վիտո Կոռլեոնեից «Կնքահայրը 2» ֆիլմից, որի համար նա ստացել է «Օսկար», վերջացրած Նիլ Մակկոլիի դերով։
Երկրորդ տեղում է Պետեր Ստորմարեն, որը մարմնավորել է 17 չարագործի, այդ թվում «Ֆարգո», «Մեծ Լեբովսկի», «Վատ տղաները 2» ֆիլմերում։
Նրանից մեկ դերով հետ է մնոմ Ռոն Պերլմանը, որը հանդես է եկել «Կյանքի գիրք», «Ոստիկանական ակադեմիա» և այլ ֆիլմերում։
Տասնյակում է նաև Թիմ Քարրին, Ջեյմս Վուդսը, Վիննի Ջոնսը, Գերի Օլդմենը, Քրիստոֆեր Ուոքենը, Մալկոլմ Մակդաուելը, Սեմյուել Լ.Ջեքսոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա