«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար
Ռուսական Fight Nights Global (FNG) ընկերությունը կվճարձատրի խառը մարտարվեստի մարտիկներին բոլոր չեղարկված մրցաշարերի համար, փոխանցում է regnum.ru-ն։
Ընկերության ղեկավար Կամիլ Գաջիևը նշել է, որ իրենք կապ կհաստատեն մարտիկների հետ և կկոմպենսացնեն նրանց կրած վնասները։
Նա ավելացրել է, որ մարտիկները տարբեր գումարներ են ծախսում ուսումնամարզական հավաքների համար և մարտերին նախապատրաստվում են տարբեր վայրերում. «FNG- ն կգտնի թվաբանական միջինը, և կփոխհատուցի»։
Հավելենք, որ FNG- ն նախատեսում էր մրցաշարեր անցկացնել Սոչիում (ապրիլի 11), Մագնիտոգորսկում (ապրիլի 17) և Մոսկվայում (ապրիլի 18): Բոլորը մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները