Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից. BBC
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, սակայն կշարունակի մնալ հիվանդանոցում։ Այս մասին գրում է BBC-ն։
Կորոնավիրուսով ախտորոշված վարչապետը կիրակի օրն էր տեղափոխվել Սուրբ Թոմաս հիվանդանոց, և երկուշաբթի օրը, երբ նրա վիճակը վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
«Վարչապետն այսօր երեկոյան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ, որտեղ նա կմնա հսկողության տակ», - ասել է կառավարության խոսնակը՝ հավելելով, որ նրա տրամադրությունը լավ է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա