Թրամփը հերքել է, որ դեռ նոյեմբերին ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է ունեցել կորոնավիրուսի մասին. ՏԱՍՍ
«Այն տեղեկությունը, որ ԱՄՆ հետախուզությունը 2019-ի նոյեմբերին տեղեկություններ է ունեցել Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին, իրականությանը չի համապատասխանում»,- ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին ուրբաթ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ի իր էջում:
Չորեքշաբթի օրը ABC հեռուստատեսությունը, վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կից բժշկական հետախուզության ազգային կենտրոնը (RUMO) դեռևս նոյեմբերին նախազգուշացրել էր Սպիտակ տանը ինչպես մարդու առողջության, այնպես էլ տնտեսության վրա կորոնավիրուսի ավերիչ հետևանքների մասին:
«Սա ABC-ի կեղծ լուրն է: Նրանք գիտեին, որ սխալ են այս մտացածին պատմությունը հրապարակելիս»,- գրել է Թրամփը:
Հինգշաբթի օրը RUMO-ի բժշկական հետախուզության ազգային կենտրոնից հայտնել են, որ «2019-ի նոյեմբերին կորոնավիրուսի վերաբերյալ զեկույց լինելու մասին ԶԼՄ-ների լուրը սխալ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան