Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 20 հազարից ավելի են. Ria.ru
Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը գերազանցել է 20 հազարը, մահացել է 500-ից ավելի քաղաքացի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ վերջին տվյալների՝ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20.748-ի, մահացել է 509 մարդ։
Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Քվեբեկի և Օնտարիոյի նահանգներում, համապատասխանաբար 10 912 և 5 759 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 1,4 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 85,5 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
- Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4500-ը. gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան