Շոտլանդիայում ավելացել են կորոնավիրուսով չպայմանավորված մահերը
Շոտլանդիայում ավելի քան 50 տոկոսով աճել է մահացությունը կորոնավիրուսի հետ չկապված պատճառներից՝ մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը: yandex.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շոտլանդիայի սանիտարական բժիշկ Գրեգոր Սմիթը:
7 օրում երկրում մահացել է 1741 մարդ, մինչդեռ մահացության միջին ցուցանիշը 1098 է:
Սմիթը նշել է, որ թերապևտները մտահոգություն չունեն այն մարդկանց առնչությամբ, ովքեր հիվանդանոցներ են դիմում կորոնավիրուսի հետ կապված: Մտահգությունները կապված են այն բանի հետ, որ մարդիկ սկսել են ավելի քիչ դիմել բժշկի այլ խնդիրների դեպքում:
Սմիթի խոսքով, խնդիրն այն չէ, որ մարդիկ վախենում են կորոնավիրուսից, այլ այն է, որ չեն ուզում զբաղեցնել բժիշկներին, որոնք զբաղված են կորոնավիրուսային պացիենտներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան