Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 հազարը. «ՏԱՍՍ»
Անցած օրվա ընթացքում Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 734-ով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ երկրի առողջապահության դաշնային վարչության, վերջին օրվա ընթացքում մահացել է 49 մարդ, ինչը ցածր է նախորդ երկու օրերին գրանցված մահացության մակարդակից (51 մահ):
«Մինչ օրս դրական թեստեր գրանցվել են 24 308 մարդու մոտ, մահացել է 805-ը», - փոխանցել է առողջապահության դաշնային վարչությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Շվեյցարիայում գրանցվել էր կորոնավիրուսային վարակի 23.574 դեպք և 756 մահ:
Երկրում հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 25-ին։
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիայում կորոնավիրուսի 23.574 հաստատված դեպք կա. Ria.ru
- Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են