Վրաստանից 26 ՀՀ քաղաքացիներ վերադառնում են հայրենիք
Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 230 մարդ
- Վրաստանում լրագրողները ևս «ագրեսիվ թեստ» կհանձնեն. Ալիք մեդիա
- Այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Հայատան՝ Վրաստանի տարածքով.ԱԳՆ
- Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում
- Վրաստանից ՀՀ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները պետք է ուղարկեն դեսպանության ֆեյսբուքյան էջին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան