Մշակույթի նախկին նախարարը ռեժիսորից պահանջել և ստացել է ֆիլմի համար նախատեսված գումարից շուրջ 6,8 մլն դրամ
ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 2-ը ՀՀ մշակույթի նախարարն է եղել Արմեն Ամիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը առաջարկում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը
- Վերսկսվելու են «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումների նախապատրաստման աշխատանքները
- Հովհաննես Գալստյան. Պետք է հասնենք հաղթանակի
- Հացադուլ հայտարարած ռեժիսոր. Մի ֆիլմի պայքար չէ
- Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
- Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը
- Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին