«Boeing»- ը կարող է կրճատել աշխատակազմի 10%-ը
Կորոնավիրուսի տարածման ֆոնին՝«Boeing»-ը քննարկում է աշխատակիցների 10%-ին կրճատելու հարցը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրների, որոշ աշխատակիցներ հարկադիր կհեռացվեն աշխատանքից, ինչպես նաև մի շարք աշխատակիցների հետ պայմանագրերը վաղաժամկետ կդադարեցվեն: Ընդգծվում է, որ այս հարցում վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:
Ավելի վաղ «Boeing»-ը համաճարակի առաջացրած տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցրել էր բաժնետոմսերի վճարումն իր բաժնետերերին, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցրել էր արտադրությունը Պենսիլվանիայի իր գործարաններում։