COVID-19- ի դեմ պայքարի գլոբալ պլանի համար հավաքվել է ավելի քան 396 մլրդ դոլար
ՄԱԿ-ի COVID-19- ին հումանիտար արձագանքման գլոբալ պլանը արդեն հավաքել է 396,5 միլիոն դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությանը։
««ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը 75 միլիոն դոլար է հատկացրել, և երկու օր առաջ ստացված տվյալների համաձայն, Պլանը ստացել է 396,5 միլիոն դոլար», - ասել է Գուտերեշը կորոնավիրուսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ տեսախորհրդակցության ժամանակ։
Մարտի 25-ին, գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը սկսում է 2 միլիարդ դոլար արժողությամբ գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագիր՝ աղքատ երկրներում COVID-19- ի դեմ պայքարը ֆինանսավորելու համար:
Հանդիպման ընթացքում Գուտերեշը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի առաքելությունները տարբեր ձևերով շարունակում են օժանդակել ընդունող երկրներին՝ բժշկական սարքավորումներ տրամադրելուց մինչև մարդասիրական օգնության հոսքերի հեշտացումը և կորոնավիրուսի տարածումը զսպելու ազգային պլանների մշակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան