
Իսպանիայում համընդհանուր արգելափակումը կարող էր երկարաձգվել մինչև մայիսի 10-ը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախօրեին հայտարարել է, որ ստիպված կլինի խնդրել երկարաձգել արտակարգ դրությունը ևս երկու շաբաթով, երբ կավարտվի արգելափակման գործող ընթացիկ ժամկետն ապրիլի 26-ին:
«15 օրվա ընթացքում ես ստիպված կլինեմ կրկին դա անել, քանի որ մեզ մոտ չի ավարտվել համաճարակը», - ասել է Սանչեսը։
Ինչպես գրում է EU Observer-ը, ընդդիմությունը սպառնում էր դադարեցնել աջակցել արգելափակման հետագա շարունակմանը, որը հաստատվել է մարտի 14-ին:
Նշենք, որ վերջին տվյալներով Իսպանիան վարակվածների թվով երկրորդն է աշխարհում ԱՄՆ-ից հետո՝ 157 հազար, գրանցվել է ավելի քան 15 հազար մահ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին